Ադրբեջանական զինուժը նորից խախտել է հրադարարի ռեժիմը
Դեկտեմբեր 29, 2009թ. 12:06
Ադրբեջանական կողմը չի դադարեցնում կրակահերթերը հայկական դիրքերի ուղղությամբ։ Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի երկայնքով քանիցս խախտվել է հրադադարը։ Հակառակորդը բոլոր ուղղություններով ավտոմատ զենքից գնդացիրներից ու դիպուկահար հրացաններից կրակ է բացել ղարաբաղյան դիրքերի վրա։
ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ադրբեջանական զինված ուժերի գործողություններին համարժեք պատասխան են տվել։
ArmAr.am












