Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Ձերբակալվելու համար Անկարայում որոնվում են քուրդ պատգամավորներ

Դեկտեմբեր 29, 2009թ. 14:00

Zerke shghtaԹուրքական «Milliyet» օրաթերթի տեղեկացմամբ`Սահմանադրական դատարանի վճռով լուծարված «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) քրդական կուսակցության պատգամավորների` դատարանում ցուցմունքներ տալու լարվածությունը ավելի է սրվում: Անկարայի ծանր հանցագործությունների N11 դատարանի նոյեմբերի 14-ի որոշմամբ` «ԺՀԿ»-ական 4 պատգամավորներ պետք բերման ենթարկվեին:

«Անկարան ճակատագրական պահեր է ապրում»  վերտառությամբ լրատվությունում նշվում է, որ  ոստիկանները պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված նախկին կուսակցապետ Ահմեթ Թյուրքին, Այսել Թուղլուքին և պատգամավորներ Սելահաթթին Դեմիրթաշին ու Էմինե Այնային դատարան տանելու համար այսօր առավոտյան այցելել են «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) գլխավոր գրասենյակ, սակայն վերջիններս գրասենյակում չեն եղել: Շենքում եղել է միայն «ԽԺԿ» առաջնորդ Դեմիր Չիչեքը: Նշենք, որ նախկին «ԺՀԿ»-ական պատգամավորներն այժմ միացել են վերոնշյալ կուսակցությանը:

Տեղեկացվում է նաև որոնման մեջ գտնվող Ահմեթ Թյուրքի և Այսել Թուղլուքի նկատմամբ ձերբակալման վճիռ է արձակվել:

Ակնհայտ է, որ Թուրքիայում դեռևս` ոչ է օրենքի ուժը, այլ ուժի օրենքը. Քաղաքական մանրումեծ հարցերն այս երկրում լուծվում են հիմնականում բռնությամբ և ուժով: Եվրաաընտանիքին ինտեգրվել ցանկացող Թուրքիայում դեռ շարունակում են քաղաքական հայացքների, ազգային փոքրամասնության շահերը պաշտպանելու համար մարդկանց «ձեռքերն ու բերանը կապել»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն