Արտաքին պարտքը գնալով մեծանում է
«Հայաստանի արտաքին պարտքը իր բարձրակետին կհասնի 2013-2014թթ», -այս մասին այսօր լրագրողներին է տեղեկացրել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Իսկ 2009թ սեպտեմբերի 30-ի դրությամբ այն կազմում է 1045,6 մլրդ դրամ:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանն ակնկալում է Եվարամիությունից 100 մլն եվրոյի չափով բյուջետային վարկ ստանալ, որից 35 մլն կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով:
Այժմ Հայաստանը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ 100-120 մլն դոլարի չափով վարկի ներգրավման շուրջ: Վարկը կներդրվի ադամանդագործության ոլորտում: Այս հարցում արդեն հետաքրքրություն է դրսևորել ռուսական АЛРОСА ընկերությունը, վերջինս պատրաստ է տրամադրել անհրաժեշտ հումք։ Ֆինանսների նախարարը հավելել է, որ վարկը կտրամադրվի անմիջապես այդ ոլորտի ձեռնարկություններին:
ArmAr.am












