Վարչապետը պարգևատրվել է շքանշանով
Դեկտեմբեր 29, 2009թ. 18:29
Այսօր Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Ծովային եւ ցամաքային հաղորդակցության վարչության կազմավորման 200-ամյակի հիշատակին նվիրված շքանշան է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանին:
ՀՀ եւ ՌԴ միջեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի կողմից շնորհված շքանշանը Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել եւ ընդունել երախտագիտությամբ:












