Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանական քարոզչական մեքենան նոր թափ է հավաքում

Սեպտեմբեր 5, 2009թ. 13:15

Ադրբեջանի ATV հեռուստաընկերության «Haberlar» լրատվական դեպարտամենտի խմբագիր Վազիֆ Այդինօղլուն հայտնել է, որ Ադրբեջանում նախատեսվում է հայալեզու հեռուստաալիք ստեղծել: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները:

Այդինօղլուի խոսքերի համաձայն, Ադրբեջանի առաջին միջազգային ալիքի հայալեզու տարբերակի բացումը սպասվում է արդեն այս ամսվա վերջին: Նա ասել է նաև, որ միջազգային հեռուստաընկերության համար գնվել են տեխնիկական սարքավորումների նորագույն մոդելները, որոնց տեղադրման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին:

ATV հեռուստաընկերության «Haberlar» լրատվական դեպարտամենտի խմբագիրը նույնիսկ չի թաքցնում, որ միջազգային հեռուստանընկերությունը հիմնական շեշտադրումը դնելու է քարոզչության վրա: Ճշմարիտ լուրեր տարածելու վերաբերյալ Վազիֆ Այդինօղլուն ոչինիչ չի ասել:

Նշենք, որ որ «ATV Int»-ը հաղորդելու է 5 լեզուներով։ Նորությունների ադրբեջաներեն, ֆարսի, անգլերեն, ռուսերեն և հաերեն լեզուներով հաղորդման համար արդեն 30 մասնագետ է ընտրվել։


Թեգեր`

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`