Գլխավոր » Լրահոս

Ուկրաինայում նախագահական ընտրություններ են

Հունվար 11, 2010թ. 09:30

ԵԽԽՎ պատվիրակությունը հունվարի 14-ից 18-ը կժամանի Ուկրաինա:

Պատվիրակության 39 անդամները հետևելու են   հունվարի 17-ին երկրում  կայանալիք  նախագահական ընտրություններին:

ԵԽԽՎ պատվիրակությունը կգլխավորի Հունգարիայի ներկայացուցիչ Մատյաշ Էորշին:

Անցկացվող նախագահական ընտրություններին հետևելու համար Ուկրաինա կժամանեն նաև ԵԱՀԿ, ՆԱՏՕ և ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի դիտորդները:

ԵԽԽՎ պատվիրակությունը կհանդիպի նախագահի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուների, ընտրական հանձնաժողովների անդամների, ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն