1989թ. հունվարի 12-ին ԼՂԻՄ-ում հաստատվեց կառավարման հատուկ ձև
1989թ. հունվարի 12 ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը ընդունեց` ԼՂԻՄ-ում կառավարման հատուկ ձևի հաստատման և Արկադի Վոլսկու գլխավությամբ Հատուկ կառավարման կոմիտեի (ՀԿԿ) կազմավորման մասին Հրամանագիրը:
Սույն հրամանագրով կասեցվեց ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների խորհրդի և ԽՄԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի գործունեությունը:
Փաստորեն, հատուկ կառավարում մտցնելու մասին Հրամանագրի ընդունումը նշանակում էր ԼՂԻՄԻ փաստացի դուրսբերում
Ադրբեջանական ԽՍՀ անմիջական ենթակայությունից:
Ասենք նաև, որ կառավարման հատուկ ձև մտցնելը համահունչ էր ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների Խորհրդի ութերորդ նստաշրջանի` Ադրբեջանական ԽՍՀ կազմից մարզի դուրս գալու մասին որոշման հետ:
Այդուհետ, մարզը դրվեց Կենտրոնի անմիջական ենթակայության տակ. այդ կարգավիճակը` ժամանակագրական առումով, Լեռնային Ղարաբաղի վերջին կարգավիճակն էր խորհրդային ժամանակաշրջանում:
ArmAr.am












