Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

ՍԴ եզրակացությունը` քաղաքական թելադրանքով

Հունվար 11, 2010թ. 12:58

ruben hakobyanՎաղը Սահմանադրական դատարանը կտա իր եզրակացությունը, թե ինչքանով են հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:  ArmAr-ի հետ զրույցում խնդրի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը. «Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կտա դրական եզրակացություն: Հարցը քաղաքական է: Կարելի է  բազմաթիվ փաստարկներ բերել, որ դա համապատաասխանում է ՀՀ օրենսդրությանը և ընդհակառակը` կոնկրետ փաստարկներով ապացուցել դրանց հակասելիությունը: Սահմանադրական դատարանը միայն մի դեպքում կարող է բացասական եզրակացություն տալ.  դա կլինի բարձրագույն իշխանության` մասնավորապես, նախագահի հանձնարարությամբ: Այսինքն, եթե  բարձրագույն իշխանությունը փորձի դուրս գալ գործընթացից և որպես մեխանիզմ օգտագործի Սահմանադարական դատարանը: Բայց ՀՀ իշխանությունը դրական է տրամադրված հարցի լուծմանը»:

Փաստորեն, Հայաստանն առաջի՞նն է վավերացնելու Արձանագրությունները` հարցին  Ռ.Հակոբյանը պատասխանեց. «Որոշ քաղաքական գործիչներ, մեկնաբաններ այն կարծիքին են, որ Հայաստանը պետք է ավելի շուտ վավերացնի արձանգրությունները, քան Թուրքիան: Իմ  կարծիքով դա սխալ դիրքորոշում է: Իսկ  ընդհանրապես, ես այն կարծիքին եմ, որ այս գործընթացը հայանպաստ չէ, հետևապես դեմ եմ վավերացմանը: Իհարկե, ես դեմ չեմ  հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, բայց դեմ եմ որակին, որ այսօր կա: Չեմ կարծում, որ Հայաստանը առաջինը կվավերացնի»,-ամփոփեց քաղաքական գործիչը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն