Թուրքիան և Լիբանանը փոխադարձաբար վերացնելու են վիզային ռեժիմը
Այս մասին տեղեկացնում է Թուրքական «Milliyet» օրաթերթի էլ-կայքը: Աղբյուրի համաձայն` հունվարի 10-12-ը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պաշտոնական այցով գտնվելու է Թուրքիայում, որի ժամանակ էլ ստորագրվելու է վիզային ռեժիմի հանման պայմանագիր: Լիբանանի վարչապետը Թուրքիա է ժամանելու մեծ պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված են լինելու նախարարներ, գործարարներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Լիբանանի վարչապետը Անկարայում հանդիպելու է իր թուրք պաշտոնակցի հետ և քննարկելու Մերձավոր Արևելքին առնչվող խնդիրներ: Ծրագրված է նաև Թուրքիայի և Լիբանանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, ստորագրվելու են ռազմական համագործակցության պայմանագրեր:
Հիշեցնենք, որ Թուրքիան վիզային ռեժիմն արդեն հանել է Լիբիայի, Հորդանանի և Սիրիայի հետ: Ծրագրված էր նաև վիզային ռեժիմը փոխադարձաբար հանել նաև Ադրբեջանի հետ, որը սակայն տեղի չունեցավ:
ArmAr.am












