Բողոքի ակցիա Երևանում
Այսօր ժամը 16:30-ինՍտեփան Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա ՀՅԴ կուսակցության հանարահավաքը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի քննարկման առիթով:
Բողոքի հիմնական հանրահավաքը և երթը նախատեսվում է հունվարի 12-ին: Իսկ այսօրվա բողոքի ակցիայի նպատակն է մինչև արձանագրությունների քննարկման օրը` ՍԴ նախագահին փոխանցել ՀՅԴ բանաձևը: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի խոսքերով պահանջերը հայտնի են` դրանք վերաբերում են հայ-թուրքական սահմանի ապօրինի ճանաչմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շաղկապվածությանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, Հայոց ցեղասպանության կասկածի տակ դնելը:
Հունվարի 12-ին, ՍԴ-ի դիմաց բողոքի ակցի է նախատեսվում ՀՅԴ-ի եւ համախոհ 14 հասարակական-քաղաքական ուժերի կողմից:
ArmAr.am












