Ստամբուլը հայ լուսանկարչի աչքերով
Սեպտեմբեր 5, 2009թ. 18:38
Ֆրանսիայում` Թուրքիայի տարվա շրջանակներում կազմակերպվել է համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի նկարների ցուցահանդեսը:
Արա Գյուլերի` «Ստամբուլը 1950-1960թթ.» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 9-ին և կշարունակի գործել մինչև հոկտեմբերի 11-ը: Իսկ մինչ այդ` սեպտեմբերի 8-ի երեկոյան, ցուցահանդեսի բացման կապակցությամբ նախատեսված միջոցառման ընթացքում կներկայացվի Արա Գույուլերի նկարների հավաքածուն և քաղաքապետ Բերտրան Դելանոան գործիչին անձամբ կհանձնի շքանշանը:
armarlur.com












