Գլխավոր » Լրահոս

ԼՂՀ Նախագահը ցավակցել է Ֆադեյ Սարգսյանի ընտանիքին

Հունվար 11, 2010թ. 18:31

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին ցավակցական ուղերձ է հղել Ֆադեյ Սարգսյանի ընտանիքին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

<< Սրտի խոր կսկիծով տեղեկացա հայտնի պետական եւ քաղաքական գործիչ Ֆադեյ Սարգսյանի մահվան մասին:

Կյանքի հարուստ փորձը, խորը եւ բազմակողմանի գիտելիքները, մարդկային լավագույն որակները բարձր հարգանք եւ ճանաչում են բերել նրան` որպես հայ ժողովրդի արժանավոր զավակի ու քաղաքացու, տաղանդավոր տնտեսվարի, վաստակավոր գիտնականի: Ֆադեյ Տաճատի Սարգսյանը իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է Հայաստանի զարգացմանը, սոցիալ-տնտեսական աճի ապահովմանը եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը:

Ճշմարիտ հայրենասերի հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում:

Այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եւ զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին>>:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն