Սուրբ Էջմիածինը լույս է ընծայել մի շարք գրքեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը 2009 թ. տարեվերջին լույս է ընծայել մի շարք գրքեր:
Հրատարակվել են`
ա/ 20-րդ դարի հունական պատանեկան գրականության լավագույն վիպասաններից Պենելեոպե Դելտայի ՙՀանուն հայրենիքի՚ պատմավիպակը 10-րդ դարի բյուզանդական-բուլղարական հարաբերությունների մասին` Մարիաննա Ապրեսյանի թարգմանությամբ և նվիրատվությամբ.
բ/ Աելիտա Դոլուխանյանի ՙՆերսես Մոկացի՚ մենագրությունը` 16-17-րդ դարերի նշանավոր եկեղեցական գործիչ, փիլիսոփա և բանաստեղծ Ներսես Մոկացու կյանքի, հասարակական գործունեության և բանաստեղծական ժառանգության մասին.
գ/ Կարպիս Սուրենյանի` հայ ճարտարապետությանը նվիրված ՙՈգու ամրոցներ՚ էսսեն, որ հրատարակվել է ՙՍարգիս Գաբրիելյան՚ հիմնադրամի մեկենասությամբ.
դ/ Լևոն Միրիջանյանի հեղինակած ՙԱստվածաշունչը և մենք՚ աշխատությունը:
ArmAr.am












