Ուսումնական գործընթացը վերսկսվել է
Համաձայն միջնակարգ հանրակրթական դպրոցի 2009-2010 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի` սույն թվականի հունվարի 11-ից Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում /անկախ կազմակերպաիրավական ձևից/ ուսումնական գործընթացը վերսկսվել է: Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն մինչև հունվար ամսվա ավարտը: Այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում 2009 թվականի դեկտեմբերի 8-28-ը ներառյալ կրթական գործընթացի դադարեցման պատճառով անհրաժեշտություն է առաջացել ուսումնական հաստատությունների երկրորդ կիսամյակի աշխատանքներում կատարել որոշակի փոփոխություններ:
Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների /անկախ կազմակերպական-իրավական ձևից/ բոլոր դասարաններում /սկսած առաջին դասարանից/ ուսումնական պարապմունքները սկսվում են 2010 թ. հունվարի 11-ից:
Բոլոր դասարաններում /բացառությամբ առաջին դասարանի/ աշակերտների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականները նշանակել համաձայն նախօրոք տրված «Մեթոդական ցուցումներ»-ի: Առաջին կիսամյակի վերջին օր համարել 2010 թ. հունվարի 30-ը:
I դասարանցիների համար գարնանային արձակուրդ սահմանել 2010թ մարտի 22-ից 28-ը ներառյալ:
II դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործել բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:
III-ից XI դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործել բաց թողնված դասաժամերը մասամբ լրացնելու համար:
III-ից XI դասարաններում բաց թողնված դասաժամերի մնացած մասը լրացնել.
ա) 5-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական
հաստատությունները` շարժական դասացուցակով աշխատելով նաև շաբաթ օրերին:
բ) 6-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները` գործող դասացուցակում ավելացնելով լրացուցիչ ժամեր:
ArmAr.am












