Գլխավոր » Լրահոս, Վրաստան

Սահակաշվիլին սիրաշահել է Ջոն Մաքքեյնին

Հունվար 11, 2010թ. 15:15

126320951415Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին «Ազգային հերոսի» կոչում է շնորհել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնին, ով հունվարի 10-ին այցելել է Վրաստան եւ հանդիպումներ է ունենում Վրաստանի իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Սահակաշվիլին ասել է, որ Մաքքեյնը Վրաստանի իսկական բարեկամն է: Նա մասնավորապես խոսել է հարավօսական պատերազմի օրերին Մաքքեյնի ցուցաբերած աջակցության մասին: “Մաքքեյնը իր գործունեությամբ կանգնեցրեց հազարավոր տանկեր, թողնելով իր նախընտրական արշավը եւ մեզ հետ եղավ մինչեւ վերջ, չփախչելով, ինչը արեցին շատերը, ով հավատարմության երդում էր տալիս մեզ”, հայտարարել է Սահակաշվիլին: Վերջինս ամերիկացի սենատոր Մաքքեյնին նվիրել է  ատրճանակ:

Պարզվում է այդ ատրճանակը Վիետնամի պատերազմի տարիներին մի ռուս գեներալ խլել է ամերիկացի գերի օդաչուից: Սահակաշվիլիի խոսքով, 2008 թվականի օգոստոսին, այդ ռուս գեներալը իր այդ ատրճանակը վաճառել է մի վրացի գործարարի:

Շարունակելով սիրաշահել Հանրապետական սենատորին, Սահակաշվիլին մի պատմություն է պատմել, որը տեղի է ունեցել իր` Վաշինգտոնում գտնված ժամանակ. «Մենք դուրս եկանք հանդիպումից, կանգնեցրինք տաքսին եւ նստեցինք: Տաքսիստը, որը սովորական աֆրոամերիկացի էր, ինչպիսիք շատ են Վաշինգտոնում, հարցրեց ինձ, թե ես որտեղից եմ դուրս գալիս: Ես պատասխանեցի, որ ես Ջոն Մաքքեյնի հետ հանդիպման էի: Հանկարծ տաքսիստի դեմքը պայծառացավ, եւ նա ասաց, որ եթե չլիներ Մաքքեյնը, ապա նա այժմ ողջ չէր լինի: Պարզվել է, որ տաքսու վարորդը Վիետնամի պատերազմի մասնակից է եւ պատերազմի ժամանակ նրա գումարտակը գտնվել է շրջապատման մեջ: Մաքքեյնը իմացել է գումարտակի կորդինատները: Նրան դաժանորեն տանջում էին, կոտրել էին նրա ոսկորները, որոնք ոչ ճիշտ վերականգնվեցին, բայց նա ոչ մի տանջանքի ճնշման տակ չասաց գումարտակի կորդինատները: Այդպիսի հերոսներ գոյություն ունեն ոչ միայն ֆիլմերում եւ գրքերում»-շարունակելեվ հերոսացնել Մաքքեյնի, ասել է  Վրաստանի նախագահ Սահակաշվիլին:

Մաքքեյնը “Ազգային հերոս” շքանշանի համար շնորհակալություն է հայտնել եւ ասել է, որ այն կլինի իր ստացած պարգեւներից ամենակարեւորը: Մաքքեյնը նաեւ նշել է, թե այդ պարգեւը պատկանում է վրացի եւ ամերիկացի ժողովուրդներին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն