Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ջահերով երթ` ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների

Հունվար 11, 2010թ. 17:45

Այս պահին ջահերով երթ է տեղի ունենում Երևանում.  Այն բողոք է ուղղված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը:  Երթը Շահումյան հրապարակից ձգվում է դեպի Սահմանադրական դատարան: Մասնակիցները Սահմանադրական Դատարանին  են հանձնելու նամակ` հանրահավաքի անունից:

Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հանրահավաքին   միացել են մեկ տասնյակից ավելի կուսակցություններ:

Ելույթներ են ունեցել ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Տեղեկացնենք, որ հունվարի 12-ի ժամը 10-ից, երբ Սահմանադրական դատարանը սկսի քննել Հայաստանի սահմանադրությանը հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանության հարցը, ՍԴ շենքի մոտ տեղի կունենա պիկետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն