Վլադիմիր Ժիրինովսկի. Ռուսաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը
20:00
«Եթե Լեռնային Ղարաբաղն ինքը հայտարարի իր անկախության մասին, ապա Ռուսաստանը պետք է ճանաչի այն», – Neatkarigas Rita Avize պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին։
«Ես ոչ հայերին եմ դեմ, ոչ էլ ադրբեջանցիներին, բայց նրանք երբեք համաձայնության չեն գա ղարաբաղյան հակամարտության շուրջ, այնպես, ինչպես համաձայնության չեն գա վրացիները եւ աբխազները, արաբները եւ հրեաները, քրդերը եւ թուրքերը»,- հայտարարել է Ժիրինովսկին։
Ժիրինովսկու խոսքով, Ռուսաստանը 16 տարի է կոչ է անում ճանաչել Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Մերձդնեստրի անկախության ճանաչմանը, Ժիրինովսկին նշել է, որ դա բացառված չէ. «Եւ ոչ այն պատճառով, որ Ռուսաստանն ուզում է իր զորքերն էլի ինչ-որ տեղ ուղարկել։ Դա հրահրում է Ռումինիան։ Ռումինացիները տաքարյուն ժողովուդ են։ Ռուսաստանը կոչ է արել ճանաչել բոլոր տարածաշրջանները, որոնք չեն ուզում լինել իրենց նախկին ԽՍՀՄ հանրապետությունների կազմում»։
ArmAr.am












