Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Բողոքի ակցիա Սահմանադրական դատարանի դիմաց

Հունվար 12, 2010թ. 09:30

41b02cc75ba1d683189c16a3e509c817Ցուցարարները կայրեն արձանագրությունները

Այսօր hայստանյան ողջ հասարակության  ու քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում ՀՀ Սահմանադրական դատարանում սպասվող քննարկումներն են: ՀՀ ՍԴ-ն կքննի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրություններն ու կտա եզրակացություն՝ հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ։

Իսկ մինչ այդ Սահմանադրական դատարանի շենքի դիմաց սկսվել են` ընդդեմ հայթուրքական արձանագրությունների բողոքի գործողությունները: Ակցիային, որի կազմակերպիչն է Դաշնակցությունը, միացել են 14 քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ:

Այս պահին ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ՍԴ շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպել նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին միացած Թեղուտի պաշտպանության խումբը:

Նախատեսվում է «Հայտարարության» հանձնում ՀՀ ՍԴ անդամներին, արձանագրությունների սիմվոլիկ այրում և թռուցիկների տարածում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն