ՍԴ-ն որոշեց նիստն անցկացնել դռնփակ
Հունվար 12, 2010թ. 11:26
Ինչպես քիչ առաջ հայտնեց ArmAr.am-ի թղթակիցը, Սահմանդրական Դատարանը` օգտվելով իր իրավասություններից հայ-թուրքական արձանագրությունների քննարկման համար հրավիրված դատական նիստը հայտարարել է դռնփակ:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ երեկ հայ-թուրքական արձանագրությունների դեմ ուղղված հանրահավաքի մասնակիցների ներկայացրած հայտարությունը ՍԴ -ն ընդունել է. «Արձանագրությունների ու դրանցում ամրագրված պարտավարությունների վերաբերյալ ներկայացված նկատառումները բազմացվել ու տրամադրվել են ՍԴ բոլոր անդամներին: Ես արդեն ծանոթացել եմ դրանց բովանդակությանը, համոզված եմ, որ դատարանի անդամները նույնպես կծանոթանան և կարտահայտեն իրենց իրավական դիրքորոշումը», -ասել է ՍԴ նախագահը:
ArmAr.am












