Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս

«Մենք պահանջատեր ենք ու պահանջատիրությունը վայել է պետականություն ունեցող ազգերին»

Հունվար 12, 2010թ. 12:34

Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների և մադրիդյան սկզբուքների` «Ժառանգություն» կուսակցությունն ու Թեղուտի պաշտպանության խմբի անդամները տարածել են հայտարարություն, որում մասնավորապես, ասված է.

«Հայ ժողովրդի համար ամենամռայլը եղավ 1915-ը,  օսմանը ոչ միայն ցեղասպանեց 1,5 մլն հայերի ու սեփականեց մեր հազարամյա  հայենիքի մեծ մասը, այլև հարյուր հազարավորների էլ պանդուխտ դարձրեց, որոնց  ժառանգներն ենք մենք: Հայկական դատն արդար է, համազգային պահանջը` անքննելի: Վերատիրանալու ենք մեզնից օտարված Արևմտյան Հայաստանին  ու մեր նախնյաց շիրիմներին»:

Հայտարարության մեջ ասվում է, որ հայության  այդ նպատակների իրականացման համար չափազանց կարևոր է մեր երկրում ժողովրդավարության հաստատումը, մեր սերունդների ինքնության պահպանումը` հանուն ազգային գերխնդիրների հետապնդման  ու իրականացման:

Հայտարության հեղինակները համոզված են, որ մեր ժողովրդի համախմբման կարևոր միջոցներից մեկն էլ նման բողոքի գործողությունների անցկացումն է, որով հնարավոր կլինի հասնել` հայ դատն ու Արցախյան ազատամարտը վտանգող հայ-թուրքական արձանագրությունների ու մադրիդյան սկզբունքների ազգային դիմադարձմանը:

«Հայտարարում ենք, որ մենք  պահանջատեր ենք ու պահանջատիրությունը վայել է պետականություն ունեցող ազգերին և դրանում մենք միակամ ենք»

Համաշխարհային ուժերի նպատակն է արձանագրությունների ընդունմամբ. «Մոռացության տալ հայ դատն ու կորցնել մեր ազգային ինքնությունը, հրաժեշտ տալ ազգային բնօրրանին»:

Դիմելով ՍԴ-ին, հայտարարության հեղինակները կոչ են անում` մերժել հակաազգային ու հակահայկական արձանագրությունները:

«Պահնաջում ենք չհրաժարվել հայ դատից, լսեք մեր ձայնն ու մերժեք «արձանագրություններով» սկսված նոր դարի հին արհավիրքը` հայրենազրկումը, եղեք ինքնուրույն` մեր ժողովրդի հետ»

Հայտարարությունը եզրափակվում է հետևյալ մտքով. «Մեզ է կանչում Արևմտյան Հայաստանը, Վանը, Անին, Կարսն ու Մուշը, Սուրբ Կարպետն ու Առաքելոցը,  մայր Արաքսն ու Հայոց Արարատը, Արցախի հողերի մի մասը դեռ գերության մեջ են, նաև Ջավախքն ու Նախիջևանը»:

Տեղեկացնենք, որ հայտարարությունն ամբողջությամբ  փոխանցվել է Սահմանադրական դատարանի նախագահ` Գագիկ Հարությունյանին:

ArmAr.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն