Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Թել Ավիվը դատապարտել է Էրդողանին` իր խոսքի մեջ չափը չճանաչելու համար

Հունվար 12, 2010թ. 13:03

dr2Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի` Իսրայելի հասցեին հնչեցրած քննադատությունները` կապված Գազայի վրա իսրայելական զինուժի հարձակման հետ, դարձյալ անարձագանք չեն մնացել: Ինչպես հաղորդում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը, Թել Ավիվից կոշտ պատասխան է ստացվել: Իսրայելի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում Էրդողանի քննադատությունները որակվել են իբրև «լկտի կշտամբանք»:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը խստորեն դատապարտել էր Իսրայելին: Այդ խոսքերին ի պատասխան, Իսրայելի արտգործնախարարությունն արձագանքել է. «Իսրայելը Հըզբոլլահի և Համասի ահաբեկչական հարձակումներից իր քաղաքացիներին պաշտպանելու իրավունք ունի: Իսկ թուրքերն Իսրայել պետությանն ու առհասարակ աշխարհի ամենաբարոյական բանակ համարվող Իսրայելի պաշպանական ուժերին քարոզ կարդացող ամենավերջին մարդիկ են»:

Իսրայելի արտգործնախարարության մամուլի քարտուղար Յոսսի Լեվին հայտնել է, որ իրենց գերատեսչությունը դատապարտում է Էրդողանին իր խոսքի մեջ չափը չճանաչելու համար: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Իսրայելը Թուրքիայի հանդեպ հարգալից լինելու, երկու երկրների միջև անխոչընդոտ հարաբերություններ ունենալ համար ջանքեր է գործադրում և համարժեք վերաբերմունքի է սպասում»:

Իսրայելական մամուլը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին ծրագրված է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի այցը Թուրքիա: Նշվում է, որ արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հանդես է եկել այդ այցի դեմ և ջանում է անել հնարավորը` այն խափանելու համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն