Լրատվական պատերազմի խրամատներում
Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում ազգային հիմնահարցեր լուծելու կարևորագույն լծակներից մեկը հզոր լրատվական համակարգի առկայությունն է, միջազգային հասարակական կարծիքը անաչառ տեղեկատվոությամբ ձեռնտու հունի մեջ դնելը: Արցախյան հակամարտության ողջ ընթացքում հայկական լրատվական համակարգը ավելի շատ պարտություններ է կրել, քան հաջողություններ ունեցել:
Ազատամարտի էությանը միջազգային հանրությանը հասու դարձնելու բեռը նախապես իրենց ուսերին վերցրին հատուկենտ մտավորականներ ու կազմակերպություններ, որոնց ջանքերով ստեղծվեց պատմական ու տեղեկատվական պատկառելի գրականություն: Կատարվածը մեծ աշխատանք էր փոքրաթիվ ուժերի համար, սակայն պետական քարոզչական մեքենայի լռության տարածքում այն, բոլոր դեպքերում, անբավարար էր:
Գրեթե նույնն է այսօր: Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Արցախի բազմաթիվ շեների եղեռնագործությունների հեղինակ թուրքը, որը կես քայլ է ընդամենը հեռացել իր ցեղասպան նախնիներից, կարողացավ միջազգային ոլորտներում շրջանառության մեջ դնել հայկական ագրեսիայի մասին հերյուրանքը, որը շարունակվում է մինչև հիմա: Որպես զոհ նշված, բայց մեռնել չկամեցողի դիմադրությունը համարվեց ագրեսիա:
Քաղաքական այլևայլ հանգամանքներից զատ, սրա պատճառը հատկապես տեղեկատվական ակտիվությունն էր, այս բնագավառում նպատակային գործունեությունը, որ մինչև օրս էլ չթուլացող հետևողականությամբ իրականացնում է Ադրբեջանը: Հայկական լրատվական համակարգը շատ շուտ մոռացավ թուրքի ցեղային բնազդների բարբարոսական պոռթկումները` սահմանափակվելով միայն հրադադարի ռեժիմի խախտման մասին լուրերով:
Մեր ողջ ուշադրությունը բևեռվեց միայն ներսի «թշնամիների» վրա, որոնց ամեն կերպ քաղաքական ասպարեզից հեռացնելու կիրքը դարձավ այնքան տիրապետող,որ նույնիսկ պետական լրատվության տեսադաշտից գրեթե դուրս մնացին հազարավոր բռնագաղթածները, մոռացության տրվեց նաև օտար ափերում ծվարածների հետագա ճակատագիրը: Այս է իրողությունը: Հարյուր հազարավոր բռնագաղթած մեր հայրենակիցների մի զգալի մասի ճակատագրից նույնիսկ մենք ենք անտեղյակ, էլ ուր մնաց միջազգային հանրությունը:
Մինչդեռ Ադրբեջանը առիթը բաց չի թողնում (եթե առիթ էլ չկա, ստեղծում է, կեղծում է) սրտաճմլիկ բայաթիներով միջազգային հանրության ուշադրությունը «նահատակվող» փախստականների, անմեղ զոհերի վրա գամելու համար: Գործի են դրված բոլոր այն լծակները, որոնք քիչ թե շատ արժեք ունեն միջազգային համաձայնագրերում:
Օրերս «Ազերինֆոն» ինտերնետում զետեղել էր խոշտանգված մի երեխայի լուսանկար, որը տեսնելիս, ասենք, իտալուհի մի տիկին նստած տեղից վեր կթռչեր` հայերի դաժանության փաստից սարսափած: Իրականում երեխան հայ երեխա էր, որին խոշտանգել էին ազերիները: Իսկ լուսանկարը գողացել էին ՙԿոմսոմոլեց Կուզբասա՚ թերթից և նենգափոխված տեքստով զետեղել ինտերնետում:
Անցած դեկտեմբերին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում նախ, ըստ ներկայացվածի, հայ զինծառայողի, այնուհետև, ինչպես պարզվել է, ադրբեջանցի զինվորի կրակոցից սպանված կինը մեկ օրվա ընթացքում հայից վերածվել է ադրբեջանուհու: Իսկ որպես փաստ-լուսանկար օգտագործվել է Հարավային Օսիայում սպանված մի վրացուհու լուսանկար:
Ինչպես ասում են, գեղից մարդ չկա, ինչ կուզես` ասա: ԵՎ ասում են: Այսինքն, նույն ձեռագիրն է, ինչ եղել է տարիներ ի վեր: Եվրոպացին հո չի՞ խորանալու` պարզելու համար ճիշտն ու սուտը: Իսկ մենք հաճախ զլանում ենք:
Իրոք որ այդ ցեղը, որ կրծողների դասի որոշ ներկայացուցիչների նման, պայմաններին հարմարվելու զարմանալի հատկություն ունի, ժամանակակից աշխարհում յոլա գնալու և անարգել բազմանալու համար «ձեռքի հետ» դավանում է ժողովրդավարական արժեքների, ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես ժամանակին երիտթուրքերը մի օրվա մեջ դարձան «կարմիր»: Եվ հիմա էլ հոխորտալից սուտ ու կեղծիք, դիմում ու վերջնագիր այս ու այն ատյանին` իրենց ազնիվ ցեղը հայերի ոտնձգություններից պաշտպանելու համար:
Եվ բայաթիներն, ըստ երևույթին, իրենց գործն անում են: Մանավանդ կսմթում ՄԱԿ-ի նրբազգաց մարմինը, որ Արցախին վերաբերող հարցերում վայրկենաբար դաբաղվում է:
Ավիկ Մարության












