Հայաստանինն է նախապայմաններ առաջ քաշելու իրավունքը
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՍԴ-ում քննարկվող հայ-թուրքական արձանագրությունների մասին, մեկ անգամ ևս շեշտեց, որ ՀՀԿ-ն` Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է և արձանագրություններում նախապայմաններ չի տեսնում։
«Եթե նախապայմանների մասին կարող է խոսք գնալ, ապա նախապայմաններ առաջադրելու շատ ավելի մեծ և արդարացի իրավունքներ ունի հայկական կողմը, որովհետև Թուրքիան է շրջափակել Հայաստանը, Թուրքիան է մերժում Հայոց ցեղասպանությունը։ Բայց, այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ 21-րդ դարում հարևան երկրների հետ հարաբերություններ պետք է հաստատել՝ առանց նախապայմաններ առաջադրելու»,- ասաց Է. Շարմազանովը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը նաև նշեց, որ «Հանրապետական» կուսակցությունը բազմիցս նշել է, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է շարունակվի, ավելին՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ մի օր նաև Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը. «Որովհետև ցեղասպանության գիտակցական ժխտումը նույն է, ինչ որ ցեղասպանություն իրականացնելը»։
ArmAr.am












