Իսրայելում ստորցրել են թուրք դեսպանին
Ահա այսպիսի վերտառությամբ հրապարակված հոդվածում թուրքական «Cumhuriyet» թերթը հայտնում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները ծայրահեղ հետընթաց են ապրել:
Այսպես` թուրքական հեռուստաեթերով թողարկվող «Քրդերի հովիտը» սերիալի կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնելու համար Իսրայելի արտգործնախարարի օգնական Դեննի Այալոնը նախօրեին հանդիպել է Իսրայելում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Օղուզ Չելիքքոլի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի խորհրդարանանի` Քնեսեթի շենքում: Թուրք դեսպանին նստեցրել են ցածր բազմոցի վրա, իսկ նրա դիմաց Իսրայելի արտգործանախարարի օգնականը տեղավորվել է մի հսկա բազմոցին: Սեղանին էլ դրված է եղել միայն Իսրայելի դրոշը: Ահա թե ինչպես են ստորացրել թուրք դեսպանին:
Թուրքական հիշյալ աղբյուրը, հղում տալով իսրայելական լրատվամիջոցներին նշում է, որ Դեննի Այալոնը լրագրողներին ասել է,, որ թուրք դեսպանը իրենից ցածր պետք է նստի: Ըստ որոշ տեղեկությունների`իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան այդ տեսարանը նկարահանելու և հեռուստաեթերով ցուցադրելու համար հատուկ հրավիրել է «Channel 2» և «Channel 10» հեռուստաընկերություններին ու անձամ հրահանգել` ինչպե՞ս և ո՞ր դիրքից նկարահանել:
Նշենք, որ հիշյալ հեռուստասերիալում ցուցադրվել է, թե ինչպես են իսրայելցի հատուկ ջոկատայինները դաժանաբար վարվում երեխաների հետ: Թել Ավիվը պահանջել է դադարեցնել հակասեմիտիզմի ու հակաիսրայելական բնույթ ունեցող այդ սերիալի հեռարձակումը:
ArmAr.am












