Գլխավոր » Լրահոս

Պետք է, պատմություն էլ կկեղծեն. նոր բան չկա

Հունվար 12, 2010թ. 17:02

t_Presentation_Movie_120110_10Երևույթը, որի մասին կհիշատակենք ստորև, հոգեբուժության մեջ կոչվում է սևեռուն գաղափարի մտագարություն, իսկ ընդհանրապես` բութ համառություն: Սա, փաստորեն, բնորոշ է ոչ միայն անհատներին, այլև անհատների խմբերին: Այսինքն, բութ համառությամբ ազերիները ոչ միայն պատմություն են հորինում, այլև նենգափոխում ու կեղծում եղածն ու չեղածը:

Ասվածի լավագույն վկայությունը այսօր Բաքվում տեղի ունեցած «Երբ բառերն ավարտվում են» կոչվող «փաստագրական» ֆիլմի շնորհանդեսն է: Կեղծիքը այս անգամ հեղինակել է նորությունների «Թրենդ» գործակալությունը: Բանից պարզվում է, երկար տարիներ բարբարոս հայերը հեզ ազերիների նկատմամբ ցեղասպանություն են իրականացրել, կոտորել ու ոչնչացրել, և կոտորածներից մի կերպ փրկվածները հազիվ հասել են Բաքու, պատմել իրենց գլխին եկածը, «Թրենդն» էլ ֆիլմ է նկարահանել, որ աշխարհին պատմի ազերիների հանդեպ իրականացված ցեղասպանության մասին:

Կարդում ես այս մասին ու զարմանում պետական լկտիության վրա, պետական, որովհետև ֆիլմը ֆինանսավորվել է Իլհամ Ալիևին կից` տեղեկատվական անվտագության ֆոնդի շրջանակներում: Մնում է պարզել միայն, թե ֆիլմի հեղինակները մերձավորարևելյան որ հակամարտության մասին պատմող ժապավենից են կողոպտել կադրերը: «Վկաները» հաշիվ չեն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն