Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ներիշխանական պայքար Ադրբեջանում

Հունվար 13, 2010թ. 11:14

azerԱդրբեջանում պայքար է սկսվել ներիշխանական տարբեր խմբավորումների միջև, որոնք գլխավորում են ազգային  անվտանգության նախարար Էլդար Մահմուդովն ու ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը: Այս մասին գրում է «Ռեյտինգ» պարբերականը:

Նշվում է, որ մի քանի ներիշխանական խմբավորումներ միավորվել են և պայքար են մղում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի դեմ:

Մի քանի ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ 2010 թվականին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվելու զբաղեցրած պաշտոններից: Նշված պաշտոնյաների ցուցակում են տրանսպորտի նախարարն ու երկրի մարզերի իշխանության մոտ 20 ներկայացուցիչներ: Փորձագետների դիտարկմամբ, ներիշխանական բուրգում պայքարը ծայրաստիճան սրվել է:

Վերլուծելով Ադրբեջանում առկա իրավիճակը` քաղաքագետ Էլդար Նամազովը նշել է, որ գործընթացները հեղաշրջման են հանգեցնելու:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն