Թուրքերը որոշել են էլ ավելի զայրացնել Իսրայելին
Ըստ ամենայնի` թուրք-իսրայելական լարվածությունն առաջիկայում ավելի է սրվելու, քանի որ Թել Ավիվի դժգոհությունն առաջացրած թուրքական հեռուստասերիալը, որտեղ հրեա հատուկ ջոկատայինները ներկայացվում էին որպես երեխաներ առևանգողներ, նոր սցենարային մշակում է անցնելու: Նախատեսվում է իսրայելցի զիմվորներին ներկայացնել էլ ավելի դաժան կերպարով:
Սերիալի հեղինակ «Pana film»-ը, ի պատասխան իսրայելի պաշտոնիայի պահվածքի, որը անպատիվ վերաբերմունքով ստորացրել էր թուրք դեսպանին, հայտարարել է, որ ավելի բացահայտ է ներկայացնելու իսրայելցիների չարագործությունները:
«Մեկուկես, երկու րոպեանոց դրվագին ի~նչ զգայունությամբ արձագանքեցին: Բա որ մեկուկես ժամանոց մի ամբողջ ֆիլմ ներկայացնենք Պաղեստինում կատարավածի մասին, ի°նչ կերպ են արձագանքնելու: Մենք ներկայացնելու ենք շատ ցնցող իրողություններ: Տեսնենք` այդ ժամանակ ինչպես են հակադարձելու»,- ասել է ֆիլմի սցենարիստ Բահադըր Օզդեները: Նոր հեռուստանախագիծը կոչվում է «Գայլերի հովիտը. Պաղեստին»:
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ հայտնել էր, որ թուրք դեսպանի նկատմամբ ցուցաբերած անպատիվ վերաբերմունքի համար Թել Ավիվը պետք է ներողություն խնդրի: Հակառակ դեպքում Անկարան կպարաստվի հետ կանչել Իսրայելի իր դեսպանին:
ArmAr.am












