Գլխավոր » Լրահոս

«Անգամ մեկ շրջանի զիջումը ազատագրված տարածքներից կփրկի Թուրքիայի դեմքը»

Հունվար 13, 2010թ. 14:50

Vartan KhachatrianԱյսօր  «Փաստարկ» ակումբում Աժ պատգամավոր Վարդան Խաչատրյանը հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի մոսկովյան եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցերը վկայում են, որ արտաքին քաղաքականության ոլորտում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով մտել ենք ճնշումների շրջան:

Նա հիմնականում խոսել է ոչ թե ներքաղաքական, մասնավորապես, ՍԴՀԿ ներսում խմորումների մասին, այլ վերլուծել է արտաքին քաղաքական դաշտում վերջին զարգացումները:

«Այսօր, ինչպես նշում են նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանը սպասում է Թուրքիայից միեւնույն ճնշումը Մոսկվայում, չնայած ասեմ, որ անգամ ադրբեջանական վերլուծաբանների մեջ շատ քիչ են մարդիկ, ովքեր կարծում են, որ կլինեն այդպիսի զիջումներ: Արդեն հայտարարվում է, որ անգամ մեկ շրջանի զիջումը ազատագրված տարածքներից կփրկի Թուրքիայի դեմքը, եւ Թուրքիան հնարավորությւն կունենա վավերացնել այդ արձանագրությունները»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն