Երկօրյա այցով այսօր Երևան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հունվար 13, 2010թ. 13:00
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ քաղաքական, ռազմական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում, Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ռուսաստանի արտգործնախարարին կընդունի նաեւ Սերժ Սարգսյանը:
ArmAr.am












