Թուրք արվեստաբանները հիանում են կոմիտասյան երաժշտությամբ, մինչդեռ զգուշորեն թաքցնում են մեծ երաժիշտի կյանքի այն հատվածը, որն անմիջականորեն առնչվում է 1915 թվականին
Դասական իմպրեսիոնիստական երաժշտության հիմնադիր Կլոդ Դեբյուսին գրել է. «Միայն Կոմիտասի «Անտունի» ստեղծագործությունը բավական է հասկանալու համար, թե նա ինչպիսի մեծ կոմպոզիտոր է»:
Օրերս տեղեկացանք, որ Թուրքիայում թողարկվել է Կոմիտասի երգերի ձայնասկավառակը: Այն 20 երգերի հավաքածու է, որոնք հնչում են Իզաբել Բայրակդարյանի կատարմամբ: Ձայնասկավառակը մեծ ընդունելության է արժանացել թուրք երաժշտասերների շրջանում:
Կոմիտասի կենսագրականից թուրքերը հիշատակում են միայն այն, որ Հայ մեծ երգահանը, ապրելով Կ. Պոլսում, բուռն մասնակցություն է ունեցել «Օսմանյան կայսրության մշակութային կյանքին, թուրք բանաստեղծների հետ բարեկամական կապեր է պահպանել, երգեր հորինել Մեհմետ Էմինի խոսքերով»: Այսքանը: Սակայն զգուշորեն թաքցնում են նրա կյանքի այն հատվածը, որն անմիջական առնչվում է 1915թվականին, որ Կոմիտասը Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերից մեկն է: Ապրիլի 24-ին երիտթուրքական կառավարության իրականացրած Հայոց Մեծ եղեռնը անսպասելիորեն ընդհատել է Կոմիտասի ստեղծագործական գործունեությունը. կոտորածների տպավորությունների ներքո ապրելով աքսորի մղձավանջը` նա կորցրեց մտավոր հավասարակշռությունն ու մինչև կյանքի վերջը` 1935 թ. փակված մնաց Փարիզի հոգեբուժարանում:
Կոմիտասյան հոգեթով երաժշտւթյամբ հմայված թուրք արվեստագետներին խորհուրդ կտանք թերթել մեծ արվեստագետի կյանքի նաև այս էջերը…
armarlur.com












