Կեսգիշերին տոնելու ենք հին Նոր Տարին
Այսօր կեսգիշերին մենք տոնելու ենք հին Նոր Տարին։ Հին եւ նոր տոմարների միջեւ տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Հայաստանում Նոր՝ Գրիգորյան տոմարը հաստատվել է 1920 թվականին։ Հետաքրքրականն այն է, որ այս տոմարն Արեւմուտքում հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:
Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատելով, որ Հուլյան տոմարը մինչեւ 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն՝ հմուտ աստղաբաշխների, ժամանակի հայտնի աստղագետների եւ մաթեմատիկոսների մասնակցությամբ կազմել եւ հաստատել է նոր, կամ ինչպես ընդունված է ասել Գրիգորյան տոմարը։
Իսկ տարբերությունը ի հայտ է եկել գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետեւ գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ:
Հռոմի Գրիգոր 13-րդ պապի կարգադրությամբ՝ 1582թ. հոկտեմբերի 4-ին հաջորդել է միանգամից հոկտմբերի 15-ը։ Այսպիսով՝ 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվել է: 16- 20- րդ դարերի ընթացքում հուլյան եւ գրիգորյան տոմարների միջեւ տարբերությունը կազմել է 13 օր: 21- րդ












