Թուրքերը Իսրայելին ժամկետ են նշանակել
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «վերջնագիր» է ներկայացրել պաշտոնական Թել Ավիվին: Իսրայելում Թուրքիայի դեսպանի նկատմամբ ցուցաբերված ստորացուցիչ վերաբերմունքի կապակցությամբ Գյուլը հայտարարել է. «Իսրայելին ժամանակ ենք տալիս մինչև այս երեկո: Կամ ուղղում են իրենց սխալը, կամ մեր դեսպանը վաղն առավոտյան առաջին իսկ ինքնաթիռով վերադառնալու է Թուրքիա»,- տեղեկացնում է «Milliyet» թերթը:
Գյուլի այս կտրուկ հայտարարությանն անմիջապես արձագանքել են Թել Ավիվից: Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը պատասխանել է, որ իրենք ցանկանում են ուղիղ երկխոսություն Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ թույլ չեն տա հակասեմիտական ոչ մի դրսևորման:
Տեղեկացվում է նաև, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելիքքոլն այսօր նախապես տեղ էր պատվիրել Թել Ավիվից դեպի Ստամբուլ չվերթ իրականացնող երկու ինքնաթիռներում, սակայն չի վերադարձել հայրենիք:
ArmAm.am












