Ռուսիո պատրիարք. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է»
Հունվար 13, 2010թ. 17:30
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունն այսօր տեղեկություն է հրապարակել այսպիսի վերնագրով`«Մոսկվայի Պատրիարքը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է»:
Հոգևորականն այսօր Մոսկվայում լրագրողներին ասել է, որ Հայաստանի տարածքում` Երեւանում եւ Գյումիրում գործում է Մոսկվայի պատրիարքարանի երկու եկեղեցի, մեկն էլ գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Նա տեղեկացրել է նաեւ, որ մարտին ծրագրված է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցը Երեւան:
ArmAr.am












