Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Նիդեռլանդների Զարգացման համագործակցության նախարար Ալբերտ Կունդերսի հետ
Այսօր Բելգիայում և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Նիդեռլանդների Զարգացման համագործակցության նախարար Ալբերտ Կունդերսի հետ:
Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Եվրամիության կառույցներում իրականացվող բարեփոխումներին` ընդգծելով այդ գործընթացներին համընթաց ԵՄ և գործընկեր երկրների երկկողմ և բազմակողմ հարաբերությունների արդիականացման հրատապությունը: Նա նշել է իր պատասխանատվության ոլորտում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերի իրականացման, մաքսային բնագավառում Նիդեռլանդների և Հայաստանի ակտիվ փոխգործակցության մասին` առաջարկելով արդյունավետության ապահովման նպատակով վերանայել առկա ռեսուրսների և ծրագրերի իրականացման գործիքների օգտագործումը:
Նախարարի խնդրանքով Դեսպան Ադոնցը ներկայացրել է տնտեսության կայունացմանը և բազմազանությանն ուղղված Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ու կառավարության ծրագրերը:












