Այսօր լրանում է Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցը

1990թ. հունվարի 13-20-ը Բաքվի հայերի համար ճակատագրական եղավ: Ադրբեջանցի ազգայնամոլները բարբարոսաբար կոտորեցին, ողջակիզեցին հայության մի ստվար զանգվածի:
6 օրվա ընթացքում` 1990թ. հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաքը վերածվեց սպանդանոցի: Տարբեր գնահատականներով` ադրբեջանցիները 120-300 հայ սպանեցին, տասնյակ հազարավորներ բռնության ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց պատմական բնակության վայրից (մինչև 1988 թ. Ադրբեջանում ապրում էր մոտ 480 հազար հայ, այդ թվում` 260 հազարը Բաքվում):
1990 թ. հունվարին մայրաքաղաքում մնացած վերջին 25-30 հազար բաքվեցի հայերն արտաքսվեցին:
Ողջ մնացածները մազապուրծ հասան Հայաստան: Հայրենիքում ապաստան փնտրող մարդկանց փախստականի կարգավիճակ տալով` կարծես թե բոլորն իրենց պարտքը կատարած համարեցին:
Մինչդեռ Ադրբեջանն ամեն տարի մեծ շուքով նշում է իր մի քանի տասնյակ հրոսակների հիշատակը:
ArmAr.am












