Կայացել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը
Հունվար 13, 2010թ. 18:32
Հունվարի 13-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների ուսուցմանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով ռազմական ոլորտի երկկողմ փոխհարաբերություններին՝ Անատոլի Սերդյուկովն ընդգծել է, որ «ռազմական բնագավառում ռուս-հայկական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ»:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն












