Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը եղել ու մնում է Թուրքիային էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարարողը»

Հունվար 13, 2010թ. 20:40

putinՌուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` Մոսկվայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան մինչև 2010-ի նոյեմբերի 10-ը «Հարավային հոսքի» շինարարական աշխատանքների մեկնարկի թույլտվություն կտրամադրի:

Նա հիշեցրել է, որ էկոլոգիական փորձաքննությունն ավարտված է 100 տոկոսով, իսկ աշխարահագրականը` 85-90 տոկոսով:

«Ռուսաստանը եղել ու մնում է Թուրքիային էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարարողը: Կարծում եմ` առաջ գնալու և ակտիվների փոխանակման համար առկա են հնարավորություններ»,- ասել է Ռուսաստանի վարչապետը:

Էրդողանի այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն Թուրքիայի ԱԷԿ-ի վերազինման մասին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն