Շավարշ Քոչարյան.« Բաքուն առ այսօր շարունակում է վտանգ ներկայացնել իր իսկ բնակչության եւ տարածաշրջանի համար»
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
Հարց. – Պարոն Քոչարյան, 20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդերն ու տեղահանումները: Ելնելով այսօր ստեղծված իրավիճակից` ինչպիսի գնահատական կտաք այդ ոճրագործությանը:
Պատասխան. – Այն, ինչ կատարվեց 20 տարի առաջ Բաքվում` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջի, Ադրբեջանի կողմից ի սկզբանե որդեգրած ուժային եւ էթնիկական զտումների քաղաքականության հերթական հրեշավոր դրսեւորումն էր:
Դրա արդյունքը դարձավ Ադրբեջանից շուրջ 400.000 հայերի բռնի տեղահանումը, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան, որոնք հանգեցրեցին ծանր մարդկային եւ նյութական կորուստների:
Այն փաստը, որ Ադրբեջանն իր պատասխանատվությունն ու մեղքը կատարված հանցագործությունների եւ սանձազերծված ագրեսիայի հետեւանքների համար ընդունելու փոխարեն շարունակում է հակահայկական հիստերիան եւ սուր ճոճելը, վկայում է, որ Բաքուն առ այսօր շարունակում է վտանգ ներկայացնել իր իսկ բնակչության եւ տարածաշրջանի համար:












