Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Արդեն մեկնարկել է ՌԴ-ի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի հանման գործընթացը

Հունվար 14, 2010թ. 11:43

Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները նախ առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումն ընթացել է միջպատվիրակային ընդլայնված ձևաչափով, որից հետո հրավիրվել է մամուլի ասուլիս: Թուրքական «Milliyet» օրաթերթի տեղեկացմամբ` Էրդողանը հայտնել է, որ արդեն մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը փոխադարձաբար հանելու գործընթացը: Թուրքական կառավարության ղեկավարը ցանկություն  է հայտնել, որ ՌԴ նախագահի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցի ժամանակ էլ այդ ուղղությամբ որոշում կայացվի: Պուտինն էլ իր հերթին հույս է հայտնել, որ այդ գործընթացն անհարկի ավելորդ ժամանակ չի խլի: Ի դեպ` թուրքական մամուլում այդ լուրը բնութագրեց որպես «վիզայի ավետիս»:

Տեղեկացվում է նաև, որ Էրդողանը խոսել է առաջիկա 4 տարում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալները մինչև 100 մլրդ դոլարի հասցնելու նպատակադրության մասին: «Milliyet»-ն ուշագրավ է համարել հատկապես այն, որ արտաքին առևտրի ծավալներն այդչափ բարձրացնելու համար Վլադիմիր Պուտինն էլ նշել է առաջիկա 5 տարին:

Անցած տարի Ռուսաստանի և Թուրքիայի առևտրաշրջանառության 35 մլրդ դոլար լինելն ընդգծող Պուտինը նկատել է տվել, որ վերջին շրջանում այդ ցուցանիշն անկումէ ապրել 40 տոկոսով:

«Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մնալ Ռուսաստանի կարևորագույն առևտրային գործընկերը: Երկու երկրների միջև նշանակալի համագործակցություն կա էներգետիկայի ոլորտում»,- ասել է ՌԴ վարչապետը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն