ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկելու են տարածաշրջանային խնդիրներ
Հունվար 14, 2010թ. 10:30
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանն այսօր քննարկելու են երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ` քաղաքական, ռազմական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպման արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսում։
ArmAr.am












