Զորքը շատ ուշ մտավ Բաքու …
Երեկ, ռուսական հայտնի «Независимая газета» կայքի «Անուններ և տարեթվեր. համառոտ ժամանակագրական դիտարկումներ» շարքում տեղադրված իր հոդվածում Պյոտր Սպիվակն անդրադառնալով Բաքվի հունվարյան ջարդերին, գրել է.
«ԽՍՀՄ-ի մայրամուտին, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու, թե Հայաստանին միացնելու վերաբերյալ վիճաբանությունները քաղաքական հարթություն տեղափոխվեցին: Տարբեր մոտեցումներ կարող էին լինել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղղությամբ, սակայն Սումգայիթում, իսկ այնուհետև Բաքվում (1990 թվականի հունվարի 13-ին) սկսեցին կոտորել հայերին:
Մոսկովյան ժողովրդավարները կողմ արտահայտվեցին Բաքվում կարգուկանոն հաստատելու համար զորք մտցնելուն, որովհետև այնտեղ ոչ թե ազատությունն էին պաշտպանում, այլ ջարդ էին կազմակերպել: Սակայն զորքը շատ ուշ մտավ Բաքու և համազոր չգործեց»:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












