Ֆրանսիայում սկսում են մոռանա՞լ, թե ովքեր են թուրքերը
Թուրքական «Միլլեթ» թերթը գրել է, թե Ֆրանսիայում հրատարակվող «Նուվել դ’ Աղմենի» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանն ասել է, որ Ֆրանսիայում 2009 թ. հուլիսից մինչև 2010-ի մարտը Թուրքիայի տարվա շրջանակներում կկայանան 400-ից ավելի մշակույթային և տնտեսական միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադարձ չի լինելու 20-րդ դարասկզբի առաջին` Հայոց Ցեղասպանությանը: Նա հիշեցրել է, որ մոտ 30 պետություն, այդ թվում և Ֆրանսիան` 2001թ. պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Խմբագիրը ֆրանսիացիներին խորհուրդ է տվել չմոռանալ, որ Թուրքիան այն պետությունն է, որ իրականացրել է հայերի ցեղասպանությունը, ոտնահարում է իր երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքները, ռմբակոծում է քրդերին, օկուպացրել է Եվրամիության անդամ Կիպրոսի տարածքի մի մասը և փակել է Հայաստանի հետ սահմանը:
armarlur.com
Թեգեր` Նուվել դ’ Աղմենի












