Արձանագրությունները ուժի մեջ կմտնեն, երբ ՀՀ նախագահը կազմի վավերագիր
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը` մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, նշեց, որ Ազգային ժողովի կողմից արձանագրությունները վավերացնելուց հետո այդ փաստաթուղթը ուժի մեջ չի մտնի այնքան ժամանակ, քանի դեռ այդ որոշման հիման վրա ՀՀ նախագահը չի կազմի փաստաթուղթ, որը կոչվում է վավերագիր, և այդ վավերագիրը չփոխանակվի։
«Միայն վավերագիրը փոխանակելուց հետո, այդ պայմանագիրը կարող է մտնել ուժի մեջ։ Այնպես որ՝ ԱԺ որոշումը և որոշման արտահայտված դիրքորոշումը միջազգային իրավական տեսանկյունից որևէ ազդեցություն կարող է չառաջացնել։ Այսինքն, եթե ուզում ենք պայմանագրում ամրագրված դրույթների վերաբերյալ ինչ- որ դիրքորոշում արտահայտել, ապա դրանք պետք է ամրագրվեն վավերագրում, կամ կցվեն վավերագրին և ուղարկվեն մյուս կողմին»,- պարզաբանեց Վլադիմիր Վարդանյանը։
ArmAr.am












