Գլխավոր » Լրահոս

Դեսպան Ավետ Ադոնցի հանդիպումները Նիդեռլանդներում

Հունվար 14, 2010թ. 19:01

Ambassador Adonc in NetherlandsՍ. թ. հունվարի 13-ին Բելգիայում և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն իր հավատարմագիրն է հանձնել Նիդեռլանդների թագուհի Բեատրիսին, որից հետո տեղի է ունեցել առանձնազրույց Նիդեռլանդների արտգործնախարար Մաքսիմ Վերհախենի մասնակցությամբ:

Զրուցակիցներն արծարծել են տարածաշրջանային և երկկողմ խնդիրներ ընդգրկող հարցերի լայն շրջանակ:

Հավատարմագրի հանձնման արարողությանը հաջորդել է ընդունելություն Նիդեռլանդների հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների համար:

Նույն օրը Հայաստանի դեսպանն այցելել է Նիդեռլանդների ԱԳՆ, որտեղ կայացել են հանդիպումներ Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի ու MATRA ծրագրի դեպարտամենտի տնօրեն Կասպար Վելդկամպի (Caspar Veldkamp), Արևելյան Գործընկերության և Արևելյան հարևանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան, հատուկ ներկայացուցիչ Օննո Հատինգա վան’թ Սանտի (Onno Hattinga van’t Sant), Քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ռ. դե Խրոոտի (R.E. de Groot) հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն