Ժամանակագրություն
1990թ. հունվարի 12
Բաքվի հեռուստատեսությամբ հանդես եկավ Ադրբեջանի ԿԿ-ի առաջին քարտուղար Վեզիրովը կոչ անելով դիմել կտրուկ գործողությունների ընդդեմ հայ ազգաբնակչության: Հենց այս ելույթի ժամանակ էլ հնչեցվեց «Կենտրոնը մեր ձեռքերում է» արտահայտությունը:
1990թ. հունվար 13-15
Տեղի ունեցան հայերի ջարդերը Բաքվում: Ջարդերի ժամանակ խորհրդային զորքերը դուրս չեկան զորանոցներից և չլքեցին Բինա օդակայանը, որտեղ նրանք արագ տեղափոխվել էին նախապես: Բաքվի հայերի ջարդերից հետո Կրեմլի հռետորությունից դուրս մղվեց «հակամարտություն Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» արտահայտությունը` իր տեղը զիջելով «հակամարտություն Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև» արտահայտությանը: Հենց Արյունոտ հունվարի` Բաքվի իրադարձությունները պարզեցին Կրեմլի նախնական տրամադրվածությունը` փոխակերպել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունը` ՀԽՍՀ և Ադրբ. ԽՍՀ միջև հակամարտության:
1990թ. հունվարի 15
Բաքվի ջարդերի օրերին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և հարակից որոշ շրջաններում հայտարարվում է արտակարգ իրավիճակ (ընդ որում, Բաքվում արտակարգ իրավիճակ չի մտցվում): Արգելվում են ցույցերն ու հավաքները: Արտակարգ իրավիճակի մասին հրամանագիրը նախատեսում է քաղաքացիներից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ձեռնարկություններից և կազմակերպություններից հրազենի և սառը զենքի բռնագրավում: Զենքի բռնագրավումը ազգաբնակչությունից իրականացվում էր ընտրողաբար և կրում էր միակողմանի բնույթ: Զինաթափվեց հայ ազգաբնակչությունը:
1990թ. հունվարի 15
ՀԽՍՀ ԳԱ Նախագահությունը դիմում է ողջ աշխարհի գիտնականներին` կոչ անելով ձայն բարձրացնել Ադրբեջանական ԽՍՀ-ում հայ ազգաբնակչության բարբարոսական ոչնչացման դեմ: Դիմումին արձանգանքեցին ԱՄՆ, Ֆրանսիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Բելգիայի և այլ պետությունների գիտնականները:
1990թ. հունվարի 16
Ադրբեջանցիները Բաքվում այրեցին հայկական եկեղեցին: Ողջ հանրապետությունում դա միակ գործող հայկական եկեղեցին էր: Մնացած բոլորը խորհրդային տարիներին փակվել էին ու քանդվել:
1990թ. հունվարի 20
Բաքվի հայերի համընդհանուր էթնիկ զտումներից հետո միայն Բաքու մտան խորհրդային զորքերը:
ArmAr.am












