Ս. Ծննդյան հանդիսություն Ս. Սարգիս եկեղեցում
Այսօր ժ. 17.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Ծննդյան տոնի առիթով հանդիսություն:
Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի գրասենյակից ArmAr.am-ին տեղեկացրին, որ հանդիսությանը ելույթ կունենա «Արարատ» միության «Արարատ» երգչախումբը:
Հանդիսության կազմակերպիչն է Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ով ղեկավարում է «Արարատ» երիտասարդական միությունը:
Տեր Հակոբի խոսքով, Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Ծննդյան տոնի առթիվ անցկացվող միջոցառումը կարելի է համարել նաև հաշվետու, քանի որ այն միության նորաստեղծ երգչախմբի առաջին մեծ համերգն է լինելու:
Միջոցառմանը ներկա կլինեն հոգևորականներ, արվեստագետներ, պետական, քաղաքական և հասարակական գործիչներ:
Հանդիսության ավարտին կկատարվի Սուրբ Ծննդյան հյուրասիրություն:
ArmAr.am












