Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հաիթիի նախագահին
Հունվար 15, 2010թ. 13:24
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հաիթիի Նախագահ Ռենե Գարսիա Պրեւալին` այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը բազում ավերածությունների եւ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է իր օգնությունը ցուցաբերելու տուժածներին:
ArmAr.am












