«Նրանց կարծիքով, ադրբեջանցի փախստականները ավելի մեղք են»
Բաքվի կոտորածների 20 ամյակի առիթով այսօր կլոր սեղան էր կազմակերպել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
«Մենք գրեթե մոռացության ենք տվել 20 տարի առաջ Բաքվում և ընդհանրապես Ադրբեջանում կատարվածը: Սակայն քննարկումները չպետք է ատելություն սերմանեն մեր հասարակության մեջ,- համոզված է Ա. Հարությունյանը,- երբ Եվրոպայում հանդիպում եմ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, հասկանալի է դառնում, որ հակահայկական քարոզը հանգեցրել է նրան, որ մարդիկ հարցին համարժեք չեն մոտենում:
Ես նշում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի համար համարժեք պետք է լինի թե ադրբջանցի, թե հայ փախստականների խնդիրը: Նրանց կարծիքով, ադրբեջանցի փախստականները ավելի մեղք են. հարցնում եմ` ինչու, և հետևում է պատասխանը` որովհետև նրանք գյուղերից են եղել: Եվ ինքը հավատում է, որ ճիշտ է մտածում:
Սա ամենավտանգավորն է»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով, «Բաքվի ցեղասպանությունը միտված էր Բաքուն ադրբեջանցիների մայրաքաղաք դարձնելուն: Այսօր ադրբեջանի քաղաքականության կարևոր մասը այլատյացությունն է: Ըստ որում, արդեն մասնագիտական գրականության մեջ մեթոդաբաություն է մշակվում ահաբեկիչ պետության մասին: Կան պետություններ, որոնք հրահրում են ահաբեկչությունը, սա այլ է: Երկրի ղեկավարությունը խոսում է պատերազմ սանձազերծելու մասին` չմոռանալով այդ մասին հիշատակել նույնիսկ տարեվերջյան ուղերձի մեջ»:
ArmAr.am












