«Վրաստանի իշխանությունները չեն միջամտի Ուկրաինայի ներքին գործերին»
Հունվար 15, 2010թ. 15:07
«Վրաստանի իշխանությունները մտադիր չեն միջամտել Ուկրաինայի ներքին գործերին եւ սատարել այդ երկրի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին»: Այս մասին հայտարարել է մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն` փոխանցելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դիրքորոշումը:
Մանջղալաձեն ասել է, թե. «Նախագահը հայտարարում է, որ Վրաստանի շահերին համապատասխանում է ուժեղ, ժողովրդավարական եւ անկախ Ուկրաինան: Վրաստանի ծրագրերում չի եղել եւ չկա Ուկրաինայի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին սատարելը»:
Ասենք, որ հունվարի 17-ին Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրությունների քարոզարշավը ավարտվում է այսօր:
ArmAr.am












