Գլխավոր » Լրահոս

Փախստականների իրավունքները կվերականգնվեն

Հունվար 15, 2010թ. 15:37

gagik eganyanՀՀ փախստականների կոմիտեի նախագահ Գագիկ Եգանյանը այսօր  «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ, խոսելով ադրբեջանահայության արդի խնդիրների մասին, նշեց. «Ադրբեջանահայությունը այսօր 2 խնդիր ունի: Առաջինը բնակարանային խնդիրն է: Կառավարությունը 2004թ ծրագիր հաստատեց, որով պարտավորվում էր լուծել առավել կարիքավոր փախստականների բնակարանային խնդիրը: 2005թ-ից ծրագիրն իրականացվում է` 1065 ընտանիք ստացել է սեփականության վկայականներ,  բնակարան է ձեռք բերել 720 ընտանիք»:

նրա խոսքով, Երևանում ծրագրի արժեքը կազմում է 45մլն դոլար. կառավարությունը շարունակում է դոնոր կազմակերպություններ ներգրավել`ծրագիրը լիովին իրագործելու համար:

«Փախստականների համար երկրորդ կարևոր խնդիրը ունեցվածքի փոխհատուցման խնդիրն է,- նշում է Գ. Եգանյանը: -Այս հարցերով չկա որևէ միջազգային փաստաթուղթ, պարտավորվածություն, որով հնարավոր կլիներ լուծել խնդիրը:

3 տարի առաջ օգնեցինք շուրջ 1000 փախստկան ընտանիքի` դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան»:

Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանության հարցով զբաղվում է նաև «Իրավական ուղեցույց» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Նարինե Գասպարյանի խոսքով, 2004-2006թթ շուրջ 500 դիմում-բողոք են ներկայացրել եվրոպական դատարանին: «302 դիմում ներկայացրել են ադրբեջանական պետության քաղաքացիները, 208-ը Արծվաշենում բանկվող անձանց կողմից է: Դրական արդյունքներ արդեն գրանցել ենք, քննարկումները շարունակվում են», -տեղեկացնում է Ն. Գասպարյանը

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն